Get Naked Australia-ն Ավստրալիայում «նուդիստական նավարկություն» է կազմակերպել և վրդովեցրել հանրությանը։ Մանրամասները հրապարակում է News.com.au-ն։
Պորտալի տվյալներով՝ Սիդնեյի նավահանգստում մի խումբ ակտիվիստներ որոշել են մերկ նստել զբոսանավ, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն պոդիպոզիտիվի շարժման վրա:
Get Naked Australia-ի հիմնադիր Բրենդան Ջոնսը խմբի կայքում բացատրել է, որ շարժման նպատակն է պայքարել բոդիշեյմինգի և անինքնավստահության դեմ: «Ես չեմ ուզում մի աշխարհ, որտեղ մարդիկ չեն զգում օվկիանոսում մերկ լողալու ուրախությունը՝ մարմնական արգելքների կամ քննադատվելու վախի պատճառով», – գրել է նա: Նրա խոսքով՝ հաջորդ նավարկության համար, որը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին, արդեն գրանցվել է 125 մարդ։
Կազմակերպության անդամները միջոցառումն անվանել են ազատության և զվարճանքի ակտ, սակայն սոցցանցերի մեծ թվով օգտատերեր քննադատել են կազմակերպիչներին՝ նրանց անվանելով «անամոթ և խենթ»:
«Այլ նավակներում գտնվողների, երեխաների կամ որևէ մեկի մասին չեք մտածում», «Չեմ կարող հավատալ, որ կառավարությունը հավանություն է տվել նման անհարգալից ակցիային», «Զզվելի է, եթե դա անվանում եք իրավունքների, հնարավորությունների և ազատության ընդլայնում»,- գրել են նրանք։