Իրանցի հայտնի դերասանուհին հանել է հիջաբը և միացել ցուցարարներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրանցի հայտնի դերասանուհին հանել է հիջաբը և միացել ցուցարարներին

Իրանցի հայտնի դերասանուհի Տարանե Ալիդոստին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ կանգնած է առանց հիջաբի և ձեռքին ցուցանակ է բռնել, որի վրա գրված է «Կին, կյանք, ազատություն»։ Նա լուսանկարը հրապարակել է ի աջակցություն ցուցարարների, ովքեր ավելի քան մեկ ամիս պահանջում են հետաքննություն անցկացնել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ։

«Իրանի բողոքի ձայն» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ վերջին տարիներին դերասանուհին ակտիվորեն աջակցել է Իսլամական Հանրապետության կառավարության բարեփոխական թևին։ Բացի այդ, մի քանի օր առաջ նա արձագանքել է որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների արտասահման մեկնելու արգելքի մասին լուրերին և հայտարարել. «Ես կմնամ Իրանում, կդադարեմ աշխատել, կաջակցեմ զոհվածների ընտանիքներին, պայքարելու եմ իմ տան համար և կվճարեմ ցանկացած գին իմ իրավունքները պաշտպանելու համար»:

Իրանցի կանայք ամբողջ երկրում հրապարակայնորեն հանում են իրենց հիջաբները՝ ի նշան բողոքի: Ցույցերը սկսվել են սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից հիջաբը «սխալ» կրելու համար։ Աղջիկը մահացել է հիվանդանոցում, նրան այնտեղ էին բերել ոստիկանական բաժանմունքից։ Պաշտոնական իշխանությունները պնդում են, որ նա հիվանդ է եղել, սակայն Մահսայի ընտանիքը շեշտում է, որ աղջիկը առողջ է եղել, խնդիրներ չի ունեցել։



Նման նյութեր