Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան գլխավորել է զումեր բիզնեսի խորհրդանիշների ցուցակը։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով NatWest Bank-ի ուսումնասիրությանը։
National Westminster Bank-ը հրապարակել է Z սերնդի լավագույն թոփ-30 բիզնես խորհրդանիշների ցանկը։ Վարկանիշը գլխավորել է Ռիհաննան, որին հաջորդել են Բեյոնսեն եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը: Լավագույն տասնյակում են հայտնվել նաեւ հեռուստաաստղ Մոլի-Մեյ Հեյգը, Դեւիդ Բեքհեմը, Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը, Իլոն Մասկը, Ռայան Ռեյնոլդսն ու ռեփեր KSI-ն։
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը զբաղեցրել է միայն տասնմեկերորդ տեղը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ տասնհինգերորդը: