«Ասում էի չէ՞, որ տատիկն իրեն կորցրել է»․ 50 Cent-ը ծաղրել է Մադոննայի համարձակ հանդերձանքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ասում էի չէ՞, որ տատիկն իրեն կորցրել է»․ 50 Cent-ը ծաղրել է Մադոննայի համարձակ հանդերձանքը

Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը կրկին ծաղրել է փոփ երգչուհի Մադոննայի պահվածքը, ով հրապարակել է անկեղծ տեսանյութ։ Այս թեմայով նա խոսել է Instagram-ի իր օգտահաշվում։

Նոր տեսանյութում 64-ամյա հայտնի կինը թափանցիկ բոդիով եւ ժանյակավոր կորսետով պարել է երաժիշտ Baby Keem Vent-ի երգի ներքո։ Նա նյուդ շպարով է, մազերը հյուսած են։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում բազմաթիվ շղթաներն ու վզնոցները։

«Ես ձեզ ասացի, որ տատիկն իրեն կորցրել է։ Ինչպես կույսը 64 տարեկանում»,- կատակել է 50 Cent-ը՝ նկատի ունենալով Մադոննայի Like a Virgin («Կույսի նման» խորհրդանշական երգը): Բաժանորդները մեկնաբանություններում համաձայնել են հրապարակման հեղինակի կարծիքի հետ։ «Նրա հետ ինչ-որ բան այն չէ», «Մադոննան խելագարվում է», «Ինչ սարսափելի է», «Ամոթ», «Ես համաձայն եմ քո խոսքերի հետ», – բարձրաձայնել են համացանցի օգտատերերը:

2021 թվականի նոյեմբերին ռեփեր 50 Cent-ն արդեն ծաղրել էր Մադոննայի մերկ լուսանկարները։ Այնուհետեւ նա իր սոցցանցերում երկու գրառում է նվիրել նրան՝ արտիստուհու նկարներն անվանելով «ծիծաղելի արտաթորանք»

news.am