ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեի դեմ, որը հետաքննում է Կապիտոլիումի գրոհը։ Նա այս քայլին դիմել է ցուցմունք տալու համար իրեն ուղարկված ծանուցագրի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆլորիդայի դատարանների տվյալների բազային։
Համաձայն նահանգային դատարանի տվյալների բազայի փաստաթղթի` դատաքննությունն անվավեր է, քանի որ այն խախտում է նախագահի իրավասությունները և Թրամփի իրավունքները՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության, և կոմիտեն իրավասու չէ դատաքննություններ տալ:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի համարձակվի ցուցմունք տալ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հետաքննության ժամանակ, քանի որ, ըստ Փելոսիի, նա «քաջություն չի ունենա դա անելու»։ Նրա խոսքով՝ դրան դեմ կլինեն նաև ԱՄՆ նախկին առաջնորդի փաստաբանները, քանի որ Թրամփը «պետք է ցուցմունք տա երդման տակ»։