Քիմ Քարդաշյանը դարձել է 032c նորաձեւության ամսագրի ձմեռային համարի հերոսուհին։ Լուսանկարում, որի հեղինակը Կոլեր Շորն է, Քիմը կեցվածք է ընդունել Balenciaga-ի հանդերձանքով։ Լուսանկարներից մեկում որպես աքսեսուար Քարդաշյանը ձեռքին «պահում է» իր մինի-կրկնօրինակին։
Նկարահանումները ոգեշնչված են Ռայներ Վերներ Ֆասբինդերի ֆիլմերից եւ Գրիմ եղբայրների հեքիաթային աշխարհից։ Նկարահանման ոճավորման պատասխանատուն ֆեշն-տնօրեն Ռաս Բաուն Բարտրամն է, իսկ Քիմի կերպարի վրա աշխատել են Քրիս Էփլթոնը եւ Մերի Ֆիլիպսը, որոնց հետ նա հաճախ աշխատում է։
Այս նկարահանումը միայն միավորներ է ավելացնում նորին` շնորհիվ Քիմի։