ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրն ամուսնացել է լիբանանցի միլիարդատեր Մայքլ Բուլոսի հետ։ Հարսանեկան լուսանկարներից հայտնվել են Page Six-ում։
29-ամյա Տիֆանիի եւ 25-ամյա Մայքլի հարսանիքը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի՝ Փալմ Բիչում գտնվող կալվածքում։ Հարսնացուն կրել է Elie Saab ապրանքանիշի զգեստ։
Տիֆանի Թրամփն ու Մայքլ Բուլոսը հանդիպել են 2018 թվականին հունական Միկոնոս կղզում։ Այդ ժամանակ Տիֆանին Ջորջթաունի իրավաբանության ուսանող էր, իսկ Մայքլը սովորում էր նախագծերի կառավարում՝ Լոնդոնի համալսարանում:
Մայքլը Տիֆանիին առաջարկություն է արել Սպիտակ տան Վարդերի պարտեզում 2021 թվականին՝ մոտ 1,2 միլիոն դոլար արժողությամբ 13 կարատանոց ադամանդե մատանիով։
«Տիֆանին սպասել է, որպեսզի շքեղ հարսանիք կազմակերպի։ Նրա նշանածը շատ հարուստ ընտանիքից է, նա շատ հարուստ ընտանիքից է, եւ նրանք ցանկանում են, որ իրենց ընկերներն ամբողջ աշխարհից իրենց հետ նշեն այս իրադարձությունը», – Page Six-ի լրագրողներին ասել է ինսայդերը: