Մոսկվայում հանգստյան օրերին քամու ուժգնացումների պատճառով՝ ծառերը վնասել են ավելի քան 60 ավտոմեքենա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Մոսկվայում ուժեղ քամու պատճառով` տապալվել է գրեթե 100 ծառ, վնասվել է 62 մեքենա։ Մարդկանց մեջ տուժածներ չկան»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ ծայրամասերում մեկ մարդ տուժել է առանձնատան վրա ծառի տապալման հետևանքով, տարածքում վնասվել է 27 ավտոմեքենա։
Ռուսաստանի ավելի քան 10 մարզերում նոյեմբերի 12-ից եղանակի վատթարացումներ են նկատվում։