Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը դժգոհել է չափից ավելի ծանրաբեռնվածությունից՝ Ինդոնեզիայում G20-ի երկրների ներկայացուցիչների հանդիպմանը նախորդած B20 բիզնես ֆորումում ելույթի ժամանակ, գրում է Bloomberg-ը։
«Ես չափազանց շատ աշխատանք ունեմ, դա միանշանակ է: Ես աշխատում եմ այնքան, որքան կարող եմ՝ գիշեր-ցերեկ, շաբաթը յոթ օր»,- խոստովանել է Մասկը։