Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը հավաստել է, որ Samsung ընկերության Galaxy Note 7 սմարթֆոնների բռնկումների պատճառը եղել են անսարքությունները շարժական սարքերի կուտակիչներում: Այս մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը:
«Պարզվել է, որ ամենայն հավանականությամբ բռնկման պատճառ են եղել մարտկոցների հետ կապված խնդիրները, բայց մենք տարօրինակ ոչինչ չհայտնաբերեցինք բուն սմարթֆոններում»,- մեջբերում է անում գործակալությունը նախարարության տեղեկագրից:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ սարքերում տեղակայված կուտակիչներում էլեկտրոդները վնասված են եղել, իսկ որոշ սմարթֆոններում չեն բավականացրել մարտկոցների մեկուսիչ նյութերը:
Երկու շաբաթ առաջ Samsung ընկերությունը տարածել էր հայտարարություն, որում Galaxy Note 7 սմարթֆոնների խնդիրների պատճառ են համարվել մարտկոցների նախագծման և սարքերի հավաքման թերությունները: