2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 376 դեպք, որից 5-ը մինչև 18 տարեկանների մոտ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվել է 24 հազար 37 կին և 13 հազար 339 տղամարդ:
ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվողների ընդհանուր թվից 601-ը մինչև 15 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ են, 782-ը՝ արական: