Արքայադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Մորթոնը մեկնաբանել է, թե ինչպես է Էլիզաբեթ Դեբիկին մարմնավորել արքայադստերը «The Crown»-ի հինգերորդ եթերաշրջանում, գրում է The New York Post-ը՝ հղում անելով Good Morning America-ին։
«Շունչս կտրվում էր, կարծես վերադարձել էի այն տարիներ, նման արտահայտություն հաճախ չեմ ասում, բայց ցնցված էի»,- պատմել է լրագրողը։
Նոր սերիաները պատմում են արքայազն Չարլզի (այժմ՝ թագավոր Չարլզ III) և Լեդի Դիի ամուսնալուծության մասին։
1992 թվականին Մորթոնը լույս ընծայեց «Դիանա. Նրա իրական պատմությունը» գիրքը։ 1993 թվականին այս ստեղծագործության վրա հիմնված դրամատիկ հեռուստաֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ։ Կենսագիրն էլ սցենարը գրեց։
«The Crown»-ի հինգերորդ սեզոնի նկարահանման հրապարակում նա խորհրդատու էր։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը