Կոլումբիացի երգչուհի Շակիրան և իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ավագ Ժերար Պիկեն 14 միլիոն եվրոյով վաճառում են Բարսելոնայի իրենց առանձնատունը, հայտնում է The Sun-ը։
Ինչպես նշում է The Sun-ը, Շակիրայի և Ժերար Պիկեի տունը գտնվում է կատալոնական Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում՝ Բարսելոնայի արվարձաններից մեկում։ Երկու նկուղով երեք հարկանի առանձնատունն ունի իր ձայնագրման ստուդիան, մարզասրահը, ինչպես նաև թենիսի կորտ և մինի ֆուտբոլի դաշտ։ Նախկին սիրահարները ցանկանում են դրա համար ստանալ 12 միլիոն ֆունտ (14 միլիոն եվրո):
Շակիրան այժմ Բարսելոնայում է որդիների՝ 9-ամյա Միլանի և 7-ամյա Սաշայի հետ։ Երգչուհին ստացել է երեխաների խնամակալությունը և այժմ ծրագրում է նրանց տանել Մայամի (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Ժերար Պիկեն կմնա Իսպանիայում։
Այս տարվա հունիսին Շակիրան լքեց Ժերար Պիկեին՝ նրա դավաճանությունների պատճառով։ Նրանք ծանոթացել են 2010 թվականին։ Ֆուտբոլիստը նկարահանվել է երգչուհու՝ աշխարհի առաջնության պաշտոնական երգի «Waka Waka (Այս անգամ Աֆրիկայի համար)» տեսահոլովակում։ 2011 թվականին նրանք հայտարարեցին իրենց սիրավեպի մասին։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը, ում անվանեցին Միլան, ևս երկու տարի անց ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Սաշան։