Ստամբուլում նոր պայթուն է որոտացել (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստամբուլում նոր պայթուն է որոտացել

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում նոր պայթյուն տեղի է ունեցել։ Կրակից բռնկվել է երեք ավտոմեքենա։ Պայթյունի պատճառը պարզ չէ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում անհայտ պատճառով այրվող ավտոմեքենայից տարածված բոցը տարածվել է կայանված մեքենաների վրա։ Հրդեհի ժամանակ պայթյունների ձայներ են լսվել»,–գրում է Haberturk թերթը։

Պայթյունների պատճառները դեռ պարզ չեն։ Ինչպես գրում է Yeni Akit թերթը, հրդեհի պատճառ է դարձել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն։ Բոցը բռնկվել է ավտոմեքենայում, այնուհետ տարածվել մյուս ավտոմեքենաների վրա։ Յոթ ավտոմեքենա լրջորեն վնասվել է, իսկ պայթյունները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, իսկ ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ հետիոտնային փողոցում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 6 մարդ զոհվեց, 81-ը վիրավորվեց:

Հարձակման մեջ կասկածվող Ահլամ Ալբաշիրը ձերբակալվել է և խոստովանել, որ կապեր ունի PKK-ի հետ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացնելու հրահանգը եկել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից։

Խուզարկություններ են կատարվել նաև 21 հասցեներում, ընդհանուր առմամբ՝ ուժայինները բերման են ենթարկել 50 մարդու։

Տեսանյութը՝ այստեղ։