Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ռեստորանում սկանդալ են բարձրացրել
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ռեստորանում սկանդալ են բարձրացրել

Մինչեւ վերջերս Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին կատարյալ զույգ էին. բոլոր սկանդալներն ու վեճերը միայն «արտաքին» թշնամու հետ էին։ Մեկ տաբլոիդներն էին, մեկ ընտանիքի անդամները։ Սակայն վերջերս լուրեր են տարածվել ամուսինների մոտալուտ ամուսնալուծության մասին։ Առայժմ ոչ ոք չի հաստատել կամ հերքել դուքսերի միջեւ առկա տարաձայնությունը։

Նրանք նախօրեին ընթրել են Կալիֆոռնիայի համեստ ռեստորանում, որտեղ Հարրին եւ Մեգանն ուշադրություն են գրավել հանրային սկանդալով։ New Idea-ի աղբյուրը նշում է, որ ընթրիքի վերջում Հարրին հանկարծակի վեր է կացել եւ դուրս եկել ապշած հանրության աչքի առաջ: Մեգանը որոշ ժամանակ սեղանի շուրջ մնացել է մենակ։

Այս ամենն էլ ավելի է համոզել բրիտանացիներին, որ զույգի բաժանումը շատ մոտ է։ Այս մասին ավելի վաղ խոսել էր Քոլին Քեմփբելը։ Արքայական փորձագետի խոսքով՝ Հարրին որոշել է բաժանվել, եւ զույգն արդեն համաձայնության է եկել ամուսնալուծության հարցում։

style.news.am



Նման նյութեր