«Շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի երաժշտությունը. պատիվ է լինել այստեղ». «Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը բացեց Yerevan Jazz Fest-ը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի երաժշտությունը. պատիվ է լինել այստեղ». «Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը բացեց Yerevan Jazz Fest-ը

Երեւանում ամենասպասված ջազային շաբաթն ազդարարված է. երեկ՝ նոյեմբերի 15-ին, «Գրեմմիի» դափնեկիր անկրկնելի վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգով մեկնարկեց Yerevan Jazz Fest 2022-ը:

Երգչուհին առաջին անգամ էր Հայաստանում: Մինչ բեմ բարձրանալը՝ լրագրողների հետ զրույցում Հիլը խոստովանեց, որ հուզված է, բայց նաեւ՝ անհամբեր: Նրա համար, հատկապես, խորհրդանշական էր «Արամ Խաչատրան» համերգասրահում ելույթ ունենալը, քանի որ հայ կոմպոզիտորի գործերը նրան այնքան հոգեհարազատ են, որ հաճախ երեկոներն անցկացնում է դրանց հնչյունների ներքո:

«Թեեւ երբեք չեմ եղել Հայաստանում, միշտ սիրել եմ հայկական երաժշտությունը, հայ երաժիշտներին, օրինակ՝ Արամ Խաչատրյանին: Նրա երաժշությանը ծանոթացել եմ երժշտական քոլեջում սովորելուս տարիներին, հատկապես շատ եմ սիրում Ջութակի կոնցերտը: Բացի երաժշտությունից՝ նաեւ հայկական մշակույթը, խոհանոցը ինձ շատ հոգեհարազատ են: Ինձ համար պատիվ է այստեղ գտնվելս»:

Ամնբողջությամբ՝ style.news.am