Դերասանուհի և Ջոնի Դեփի դուստր Լիլի Ռոուզ-Դեփը լուսանկարվել է Elle ամսագրի ամերիկյան տարբերակի համար։ Այս մասին ասվում է հրատարակության կայքում։
Լիլի Ռոուզ-Դեփը հարցազրույցում ասել է, որ հոգնել է իր աստղային հոր հետ մշտական համեմատություններից և իր ու ընկերոջ միջև զուգահեռներ անցկացնելուց։
«Եթե մեկի մայրը կամ հայրը բժիշկ են, և հետո երեխան բժիշկ է դառնում, չես ասի՝ «Դե, դու բժիշկ ես միայն այն պատճառով, որ քո ծնողը բժիշկ է»: Ձեզ կասեն՝ «Ոչ, ես սովորել եմ բժշկական դպրոցում և վերապատրաստվել եմ», – օրինակ է բերել Ջոնի Դեփի դուստրը:
Նա նշել է, որ կինոյի դերերն իր համար այնքան էլ հեշտ չեն, որքան թվում է։
«Մարդիկ նախապես պատկերացումներ կունենան ձեր մասին կամ այն մասին, թե ինչպես եք այնտեղ հայտնվել [ֆիլմերում]: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչինչ չի օգնի ստանալ դերը, բացի այն, որ դու հարմար ես դերին։ Համացանցի համար շատ ավելի կարևոր է, թե ով է ձեր ընտանիքը, քան այն մարդիկ, ովքեր ձեզ նկարահանել են: Միգուցե և ստանաք ձեր հնարավորությունը, բայց դրանից հետո շատ աշխատանք կա անելու»,- կիսվել է Լիլի Ռոուզ-Դեփը: