Ինքնաթիռի տարեց ուղևորը դիպել է բորտուղեկցորդուհու ինտիմ հատվածին և ձերբակալվել
Advertisement 1000 x 90

Ինքնաթիռի տարեց ուղևորը դիպել է բորտուղեկցորդուհու ինտիմ հատվածին և ձերբակալվել

Բորտուղեկցորդուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած տարեց ուղեւորը խափանել է թռիչքը և ձերբակալվել։ Այս մասին գրում է The Sun-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Jet2 ավիաընկերության՝ Լիդսից (Անգլիա) դեպի Ալիկանտե (Իսպանիա) երթուղով չվերթի ժամանակ։ Բրիտանիայի 66-ամյա բնակիչը, ում անունը չի հաղորդվում,  ձեռքը մտցրել է բորտուղեկցորդուհիներից մեկի փեշի տակ և դիպել նրա ինտիմ հատվածին, երբ վերջինս խմիչքներ ու սնունդ էր բաժանում։

Անձնակազմի անդամները որոշում են կայացրել արտակարգ վայրէջք կատարել Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Նանտ քաղաքի մոտակա օդանավակայանում։ Հասնելով ինքնաթիռ՝ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ոչ սթափ վիճակում գտնվող իրավախախտին։ Ներկայումս բրիտանացին ազատ է արձակվել դատական ​​հսկողության պայմանով եւ սահմանափակված չէ իր տեղաշարժով, սակայն դեկտեմբերի 13-ին նրան կպահանջեն ներկայանալ դատարան։