Ուելսի արքայադստեր երկրպագուները վրդովված են այն բանից, թե ինչպես են Քեյթ Միդլթոնին ծերացրել բրիտանական թերթի շապիկին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միդլթոնը ներկա է գտնվել Հիշատակի կիրակի օրվան նվիրված արարողությանը և կանգնել է Կենոտաֆի պատշգամբում Կամիլայի հետ, երբ Չարլզ թագավորը և արքայազն Ուիլյամը ծաղկեպսակներ էին դնում ի հիշատակ զոհված բրիտանացի զինվորների: Հաջորդ օրը բրիտանական Mirror թերթը տպագրել է արքայադստեր նկարով շապիկ, որում նա շատ մեծ տեսք ունի։
«Ուելսի արքայադստեր ձեր առաջին էջի լուսանկարը կնատյաց է և վախեցնող», «Ուելսի մեր գեղեցկուհի արքայադստեր շատ ավելի լավ լուսանկարներ կային, որոնք պետք է լինեին առաջին էջում առանց բացահայտ ֆոտոշոփի», «Ի՞նչ եք արել Քեյթի հետ: Դա՞ ինչ-որ տգեղացնող ֆիլտր է: Սարսափելի է», «Քեյթը պարզապես գեղեցկուհի է: Նա մեր սիրելի արքայադուստրն է: Ի՞նչ եք արել», — վրդովվել են դքսուհու երկրպագուները: