
ԱՄՆ-ում 100-ամյա տղամարդը նշել է իր ծննդյան տարեդարձը ստրիպտիզ ակումբում։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Հրատարակության տվյալներով՝ հարյուրամյակի համար նման միջոցառում է կազմակերպել նրա դուստրը։ Ինչպես նա է բացատրել, իր հայրը ողջ կյանքում սիրել է կանանց և նրանց կուրծքը, ուստի ամերիկուհին որոշել է հոր ծննդյան օրը նշել ստրիպտիզ ակումբում։
Դուստրը պարողներին բացատրել է, որ իր հայրը միայն մեկ կյանք ունի, ուստի խնդրում է նրանց մեծ խնջույք կազմակերպել և անտեսել նրա տարիքը: Ակումբի աշխատակիցները հոբելյարին կերակրել են մակարոնով և տորթով։
Նշվում է, որ կնոջ մահից հետո ամերիկացի տղամարդն ապրել է մեկ այլ կնոջ հետ, սակայն վերջինս մահացել է անցյալ տարի։
Միջոցառումից հետո հաստատության ղեկավարությունը հայտարարել է, որ ծերունուն սպասում են ցանկացած պահի, քանի որ իրենց դուր է եկել խնջույքի ձևաչափը։