Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը 2022 թվականի 9 ամսում գերազանցել է 3 մլրդ դոլարը։
Եվ դա արդեն շատ ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային 2,6 միլիարդ դոլարը, լրագրողներին ասաց Աննա Դոնչենկոն Երևանում ԵԱՏՄ տնտեսական անվտանգությանը նվիրված համաժողովի շրջանակում։
Ներմուծումն ու արտահանումն այս տարի կրկնապատկվել են. ցուցանիշների վրա ազդում է նաև «Վերին Լարսի» իրավիճակը։ Հիմա փորձում են լուծել խնդիրը, օգնում են արտահանողներին։