Զիմբաբվեում կոկորդիլոսը ձկնորսին հանել է նավակից և սպանել
Advertisement 1000 x 90

Զիմբաբվեում կոկորդիլոսը ձկնորսին հանել է նավակից և սպանել

Զիմբաբվեում տեղի 22-ամյա բնակիչը մահացել է ձկնորսության ժամանակ կոկորդիլոսի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կարիբա լճում։ Երիտասարդը նավակով ձկնորսության է գնացել, երբ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը։ Նա տղային դուրս է բերել նավակից ու սպանել։ «Մենք կորցրեցինք իմ եղբորորդուն կոկորդիլոսի հարձակման հետևանքով։ Այնքան ցավալի է, որ նման ողբերգական հանգամանքներում շարունակում ենք երիտասարդ կյանքեր կորցնել»,- ասել է հանգուցյալի հարազատը։

Տեղացիները տարօրինակ են համարել տղամարդու մահը, քանի որ սովորաբար կոկորդիլոսները չեն հարձակվում նավակներում գտնվող մարդկանց վրա։

Ըստ Parks and Wildlife Authority-ի՝ սողուններն ավելի ագրեսիվ են դարձել վերջին մի քանի տարիների ընթացքում՝ պոպուլյացիայի ավելացման և սննդի պակասի պատճառով: Բացի այդ, աշնանը Զիմբաբվեում, անձրևների սեզոն է։ Այս ժամանակահատվածում կոկորդիլոսները ձվադրում են։

 



Նման նյութեր