ՌԴ Կարելիայի Կոստոմուկշա քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը ստիպել է յոթերորդ դասարանի աշակերտին մեջքով նստել գրատախտակին, քանի որ նրա հագուստի վրա ԱՄՆ դրոշով պրինտ է եղել: Այս մասին հայտնում է Baza Telegram-յան ալիքը։
Կենսաբանության ուսուցչու խոսքով՝ տղան այս կերպ ցույց է տվել «թշնամու խորհրդանիշները»։ Ամերիկյան դրոշի՝ իր աչքին տհաճ պատկերը չտեսնելու համար կինը ստիպել է երեխային 180 աստիճանով շրջվել։
Դեպքը առաջացրել է տղայի հոր դժգոհությունը. տղամարդը այդ հագուստի մեջ սարսափելի բան չի տեսնում։ Ռուսաստանցին անընդունելի է համարում ուսուցիչների նման պահվածքը դպրոցական համազգեստի բացակայության դեպքում, և նախատեսում է հարցը քննարկել հաստատության տնօրենի հետ։