Սան Ֆրանցիսկոյի կառավարությունը տրանսգենդերների համար «երաշխավորված եկամուտ» ծրագիր է սկսել։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը, գրում է Fox News-ը։
Ծրագրի շրջանակներում ցածր եկամուտ ունեցող տրանսգենդերներին երաշխավորվում է ամսական $1200 վճարում: Տրանսգենդեր ամերիկացիները կկարողանան ֆինանսական օգնություն ստանալ մինչև 18 ամիս։
Նշվում է, որ ապագայում ծրագրի շահառու կարող են դառնալ նաև ոչ բինար, ինտերսեքս մարդիկ, որոնք նաև սև, բնիկ կամ գունավոր են, անօթևանները, հաշմանդամները, միայն իսպաներեն խոսող երիտասարդները և թոշակառուները, ինչպես նաև մարմնավաճառները և նախկին բանտարկյալները:
Բրիդի կարծիքով՝ ծրագիրը պետք է օգնի փակել քաղաքացիների եկամուտների բացերը։
«Մեր երաշխավորված եկամտի ծրագրերը թույլ են տալիս օգնել մեր բնակիչներին, երբ նրանք դրա կարիքն ունեն՝ որպես մեր քաղաքի տնտեսական վերականգնման և բոլորի համար ավելի արդար քաղաք ունենալու մեր հանձնառության մաս», – ասել է քաղաքապետը: