Այսօր պատմական օր է Հայաստանի համար։ Փոքր, բայց հաստատ պատմական։
Հնդկական SkyRoot տիեզերական ընկերությունը սուբօրբիտալ հրթիռ է թռցրել (125կմ), որի մեջ նաև Հայաստանում նախագծված փոքրիկ սարք է տեղադրած, Հայաստանի դրոշը վրան նկարած:
Մեր սիրելի դրոշն առաջին անգամ է այսքան բարձր տեղ հայտնվել։
Այդ սարքը նախագծել են «Այբ» դպրոցի աշակերտները և դրա նպատակը չափումներ անելն էր։ Այնտեղ գտնվեց 3 րոպե և վերադարձավ։
Ինչպե՞ս սա հնարավոր դաձրավ։
SkyRoot-ի ինվեստորներից մեկը հայ է, մեր լավ ընկերը։ Նա Nerses Ohanyan-ին ծանոթացրեց SkyRoot-ի հիմնադրի հետ և Ներսեսը անցյալ տարի հիմնադրին հրավիրեց Հայաստան, մասնակցելու DigiTech-ին։
Հետո մենք ծանոթացրեցինք նրան Bazoomq Space Research Lab-ի հետ։
Այստեղ հենց առաջացավ միտք, որ հայ դպրոցականները կարող են սարք նախագծել և տեղադրել այդ հրթիռի մեջ։
HyeTech-ը և Bazoomq Space Research Lab-ը բաց մրցույթ կազմակերպեցին դպրոցների մեջ և այն հաղթեց «Այբ» դպրոց / Ayb School-ի թիմը։
Այսպես է աշխատում աշխարհը։
Մարդիկ, ծանոթություններ, իրար մեջ վստահություն, աշխատանք => արդյունք։
Հատուկ շնորհակալություն Nerses Ohanyan, Hayk Martirosyan, Avetik Grigoryan և բոլորին, ովքեր սա իրենց քրտնաջան աշխատանքով իրականություն դարձրեցին։
/Կարող է սխավում եմ բայց իմ հիշելով դրոշի միտքն իմն էր։
Դավիթ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից