Վիկտոր Օրբանը պատանդ է վերցրել Եվրամիությունը. Politico
Advertisement 1000 x 90

Վիկտոր Օրբանը պատանդ է վերցրել Եվրամիությունը. Politico

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատանդ է վերցրել Եվրամիությունը՝ պահանջելով, ըստ էության, միլիարդներ ամեն ինչի վրա դրած վետոն հանելու դիմաց՝ սկսած Ուկրաինային օգնությունից մինչեւ կորպորատիվ հարկի գլոբալ գործարքը, գրել է Politico-ն։

Նրա խոսքով՝ Հունգարիան՝ որպես ԵՄ-ի անդամ, միլիարդավոր եվրոների է արժանի ԵՄ-ի ֆոնդերից։ Բայց Բրյուսելը ձեռնպահ է մնում դրանք տրամադրելուց, քանի որ մտավախություններ ունի Բուդապեշտի կողմից դեմոկրատական արժեքները խեղաթյուրելու առիթով, եւ պնդում է, որ Հունգարիան սկզբում մի շարք փոփոխություններ մտցնի։

Այժմ երկու կողմերը փորձում են համաձայնության գալ. սպասվում է, որ ԵՄ-ը շուտով կհանի դրամական միջոցների արգելքն այն բանից հետո, երբ Հունգարիան խոստանա մի շարք բարեփոխումներ իրականացնել։ ԵՄ-ի ղեկավարները պնդում են, որ այդ փոփոխությունները կվերականգնեն երկրի մարող դեմոկրատական նորմերը եւ ավելի լավ կպաշտպանեն միության դրամական միջոցները կոռումպացված անձանց ձեռքում հայտնվելուց։ Բուդապեշտը հավաստիացնում է, որ անկեղծորեն կատարում է իր խոստումը։

Օրբանը արգելափակում է ԵՄ-ի առավել կարեւոր նախաձեռնությունների մի մասը, այդ թվում Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության շտապ փաթեթը եւ կորպորատիվ հարկի նվազագույն դրույքի սահմանման համաշխարհային գործարքը։ Ո՞րն է նրա գամբիտը։ Ստիպել Բրյուսելին Բուդապեշտին տալ ԵՄ-ի փողերը։

«Սա մաքուր շանտաժ է»,- ասել է ԵՄ-ի դիվանագետը։

Դրույքները բարձր են։ Առանց գործարքի սցենարում Բրյուսելը կարող է դիմազրկվել, եթե չկարողանա Կիեւին տալ խոստացած օգնությունը կամ ընդունել գլոբալ հարկային համաձայնությունը, որը նախաձեռնել է։ ԵՄ-ի պաշտոնատար անձինք նաեւ չեն ցանկանում Հունգարիայի տնտեսությունը հասցնել եզրագծին եւ չեն ցանկանում, որպեսզի իրենց համարեն տարաձայնությունները խորացնողներ, քանի դեռ մոտակայքում մոլեգնում է պատերազմը։

ԵՄ-ի գործերով նախարարները պատրաստվում են քննարկել իրավունքի գերակայության հարցերը Հունգարիայում ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ նրանց ֆինանսների գծով գործընկերները պաշտոնապես որոշում կկայացնեն այն մասին, թե արժե արդյոք փող հատկացնել դեկտեմբերի 6-ին։ Բայց վերջնական արդյունքն արդեն նախապես պատրաստված է թվում։

news.am