ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն իր ուղերձում նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն միշտ լքել է իր ընկերներին, և վաղ թե ուշ դա տեղի կունենա նաև Ուկրաինայի հետ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի մեծ գումարներ հատկացնել Ուկրաինայի ռազմականացման համար՝ անկախ նրանից՝ դեմոկրատնե՞րը, թե՞ հանրապետականներն այս պահին ավելի մեծ իշխանություն ունեն։
«Ուկրաինային ֆինանսական աջակցության թեման ԱՄՆ-ի համար դառնում է թունավոր։ Կարևոր է մեկ այլ բան։ Դա գնալով ավելի ու ավելի դժվար է դառնալու: Իսկ շարքային ամերիկացիների տրամադրությունն աստիճանաբար կսկսի շրջվել դեպի իրականություն։ Նրանց նորից խաբել են։ Տնտեսական անկման և շրջակա ամեն ինչի գների աճի ժամանակ հսկայական միջոցներ են դուրս մղվել ԱՄՆ բյուջեից անհայտ ուղղությամբ»,- ընդգծել է Մեդվեդևը։