Երգչուհի Զառան անկեղծացել է, որ նախկին ամուսինն իրեն «նսեմացրել է»
Advertisement 1000 x 90

Երգչուհի Զառան անկեղծացել է, որ նախկին ամուսինն իրեն «նսեմացրել է»

Երգչուհի Զառան խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Սերգեյ Իվանովն ամուսնության ընթացքում հաճախ է «անտեսել» իրեն, ինչպես նաև «նսեմացրել» իր ստեղծագործական արժանիքները, գրում է The Voice Mag-ը։

«Նա ինձ միշտ այնպես նվաստացնում էր։ Եվ մեր բոլոր ընկերները գիտեին այդ մասին։ Սերգեյի խնդիրն այն է, որ նա չգնահատեց այն, ինչ իրեն նվիրել էր ճակատագիրը՝ ինձ, երեխաներին։ Ինչ-որ պահի նա մեզ շատ էր անտեսում»,- հիշում է Զառան:

Երգչուհին ընդգծել է, որ ակտիվ հյուրախաղերի ընթացքում սկսել է գիտակցել, որ նախկին ամուսնուց ոչ մի ըմբռնում կամ աջակցություն չի ստանում։ Զառան կարծում է, որ երկուսն էլ մեղավոր են բաժանման համար, սակայն Իվանովը, ըստ աստղի, ավելի շատ մեղավոր է: Երգչուհին վստահեցրել է, որ այժմ ինքն ու նախկին ամուսինը լավ հարաբերություններ են պահպանում։

«Այժմ մենք հիանալի հարաբերություններ ունենք: Մենք միասին ենք մեծացնում երեխաներին: Ամուսնալուծությունից հետո Սերգեյն սկսեց ավելի շատ գնահատել և հարգել ինձ », – ամփոփել է Զառան: