Աղեղնավոր: Աղեղնավորները սիրում են կոնֆլիկտներ: Բավարարված կլինեն, երբ իրենց տեսակետը հաղթի: Սա հյուծում է զուգընկերոջը և կարող է բաժանման պատճառ դառնալ: Հարաբերություններին խանգարում է նաև խանդը:
Կույս: Կենդանակերպի այս նշանի զգացմունքայնությունը խանգարում է զուգընկերոջը, կարող է նույնիսկ հարաբերությունների կործանման պատճառ դառնալ: Կույսերը տանել չեն կարողանում անվճռական մարդկանց: Զուգընկերոջ անվճռականությունը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ:
Խոյ: Կենդանակերպի ամենաիմպուլսիվ նշանը: Իմպուլսիվությունը Խոյերին հաճախ է խանգարում հարաբերություններ կառուցել: Երբեք չեք կարող իմանալ՝ ինչ սպասել Խոյերից: Հարաբերություններին խանգարում են նաև Խոյերի մեծամտությունն ու կամակորությունը:
Ջրհոս: Կենդանակերպի ամենաբարդ նշաններից մեկը: Չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, գերադասում են վայելել ազատությունը: Դա կարող է կապված լինել նրա հետ, որ Ջրհոսներին չի բավականացնում ուշադրությունը, նրանք ցանկանում են շփվել տարբեր մարդկանց հետ: Հակված են զգուշավորություն ցուցաբերել զուգընկերոջ ընտրության հարցում:
Այծեղջյուր: Կարող են անտարբեր թվալ: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ լավ չեն ճանաչում: Չեն սիրում ցույց տալ, որ սխալ են: Մինչև վերջ կվիճեն և կպաշտպանեն իրենց կարծիքը: Դա լուրջ խնդիր է:
Նյութը krutoo.club-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը