Թայվանի ազգային համալսարանի բժշկական դպրոցի հետազոտական թիմն ուսումնասիրել է հղիության ընթացքում օդի աղտոտվածության ազդեցությունը չծնված երեխաների նյարդային համակարգի վրա: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Developmental Medicine & Child Neurology ամսագրում հրապարակված հոդվածում։
Ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 17.000 վաղաժամ ծնված երեխաների տվյալները՝ առանց բնածին արատների: Հեղինակները հարցազրույց են վերցրել մայրերից, երբ նորածինները եղել են 6 և 18 ամսական:
Պարզվել է, որ երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր տասը միկրոգրամ մասնիկ մեկ քառակուսի մետրում մեծացնում է նյարդային համակարգի զարգացման հիմնական փուլերն ինը տոկոսով հետաձգելու վտանգը։
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մինչև ծնվելը մանր մասնիկների ազդեցությունն ավելի ուժեղ է ազդում, քան ծնվելուց հետո, ուստի երեխաների պաշտպանությունն օդի աղտոտվածությունից պետք է ուժեղացվի նույնիսկ մոր հղիության ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը