ԱՄՆ-ն համաձայնել է միջուկային պատերազմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն համաձայնել է միջուկային պատերազմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ

ԱՄՆ-ը համաձայնել է միջուկային պատերազմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է РИА Новости-ն։

«Ռուսաստանի ղեկավարությունն ասում է, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, ինչպես նաև այն երբեք չպետք է սանձազերծել։ Մենք համաձայն ենք այս հայտարարության հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Միաժամանակ, Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը «վտանգավոր» հռետորաբանություն է ֆիքսում միջուկային զենքի կիրառման հնարավորության վերաբերյալ և պնդում է Մոսկվայի հետ կապի ուղիների պահպանմանը։ «Սա անհրաժեշտ է միջուկային ոլորտում հնարավոր սխալ հաշվարկներից խուսափելու համար»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «նախազգուշացում» էին ուղարկել միջուկային սպառնալիքի մասին։ Ըստ Bloomberg-ի՝ երկու առաջնորդների միջև նկատելի համաձայնություն է եղել այդ կարևոր հարցի շուրջ: