ԱՄՆ-ում ձին փախել է ֆերմերից, սակայն ութ տարի անց վերադարձել է նրա մոտ, գրում է New York Post-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքն այլեւս հույս չուներ հանդիպել սիրելիի հետ։
Յուտա նահանգի ֆերմեր Շեյն Ադամսի խոսքերով, ութ տարվա ընթացքում, երբ իր ձին՝ Մոնգոն, փախուստի մեջ էր, ինքը հասցրել է ամուսնալուծվել, մնալ առանց տուն, հայտնվել մահվան շեմին և կյանքը սկսել զրոյից: Ամերիկացին խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են, որ ձին հայտնաբերվել է, չի հավատացել իր ականջներին։
«Ինձ նույնիսկ անհնար էր թվում նրան գտնելը», – ասել է ֆերմերը:
Ադամսն ավելացրել է, որ ինքը ամբողջ կյանքում ձիավարել է և վարժեցրել ձիերի, բայց երբեք չի ունեցել այնպիսի ամուր կապ, ինչպիսին Մոնգոյի հետ է։
«Նա շատ յուրահատուկ է և միշտ եղել է իմ կյանքի մի մասը», – խոստովանել է տղամարդը:
Մոնգոն փախել էր, երբ Շեյնը նրա հետ գնացել էր զբոսանքի։ Կենդանին վազել էր վայրի մուսթանգների երամի հետևից։ Երեք տարի շարունակ Ադամսը չէր դադարում ամեն օր փնտրել իր ձիուն, բայց հետո հասկացավ, որ նրան գտնելու գործնականում ոչ մի հնարավորություն չկա։