Իսպանացի գիտնականները դերասան և մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի մահվան պատճառ են անվանել շատ ջուր խմելը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Clinical Kidney Journal-ում։
Փորձագետները վերլուծել են աստղի սովորությունները, նրա հարազատների ցուցմունքները և դիահերձման արդյունքները. նրանք ցույց են տվել, որ մահը տեղի է ունեցել ուղեղային այտուցի հետևանքով։ Մադրիդի Ինքնավար համալսարանից Պրիսցիլա Վիլալվասոյի գլխավորած գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է եղել հիպոնատրեմիայի՝ մարմնում հեղուկի կուտակմամբ, ինչը հանգեցնում է արյան մեջ նատրիումի քանակի կտրուկ նվազմանը մինչև կրիտիկական մակարդակ: Այս վիճակը կարող է առաջանալ հիվանդությունների կամ շատ խմելու պատճառով:
Գիտնականները նշել են, որ Լին օգտագործել է մարիխուանա, ինչը կարող էր նպաստել ծարավի ուժեղացմանը։ Բացի այդ, դեղատոմսով դեղերը, երիկամների սուր անբավարարությունը և ծանր ֆիզիկական ակտիվությունը կանխել են օրգանիզմից հեղուկի դուրսբերումը, նշում են մասնագետները։
Բրյուս Լին մահացել է Հոնկոնգում 1973 թվականի հուլիսի 20-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այն, որ նա ընդունել է «Equajestic» դեղամիջոցը, հանգեցրել է ուղեղային այտուցի և մահվան։