
Ֆիլիպինների նախագահ Բոնգբոնգ Մարկոսը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում խոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ «գուլպաների պատերազմի» մասին։ Քաղաքական գործիչը Կանադայի առաջնորդի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Twitter-ում։
«Մինչդեռ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, թվում է, թե գուլպաների պայքար է ընթանում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Մարկոսը:
Լուսանկարում Թրյուդոն և Ֆիլիպինների նախագահը ցույց են տալիս իրենց վառ գուլպաները, որոնք երևում են պաշտոնական բիզնես կոստյումների տակից: Մարկոսը նաև հրավիրել է հետևորդներին քվեարկել, թե ում գուլպաներն ավելի լավ տեսք ունեն: