Գերմանացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը։ Նա Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է համապատասխան նկարով։
49-ամյա Հայդի Քլումը սոցիալական ցանցերում հրապարակել է լոգարանում արված լուսանկար։ Հրապարակված նկարում սուպերմոդելը կեցվածք է ընդունել սպիտակ լողազգեստով՝ հենված լվացարանին։
Հայդի Քլումը չորս երեխա ունի: 2019 թվականին սուպերմոդելն ամուսնացել է Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ, ով իրենից փոքր է 16 տարով։ Մինչ ամուսնանալը զույգը հանդիպել է մոտ մեկ տարի։