Բրիտանիայում 67-ամյա փաստաբան Լինդա Գրինվուդը, ով փորձել է փրկել իր հինգ շներին այրվող տնից, մահացել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 2-ին Հյուսիսային Յորքշիրում։ Այդ երեկո Գրինվուդը, ով սովորաբար մոմեր չէր վառում, որոշել է օգտվել նվերից։
Նա եղել է իր տան վերին հարկում և չի նկատել, թե ինչպես է բռնկվել հրդեհը։ Հարևանները տեսել են, որ տունը այրվում է և հրշեջներ են կանչել։ Գործի նյութերի համաձայն՝ կրակը տարածվել է «անհավանական արագ»։
Գրինվուդը չի հասցրել դուրս գալ այրվող տնից, քանի որ փորձել է հանել հինգ շներին, որոնք այդ պահին գտնվում էին առաջին հարկում։ Արդյունքում նրա դին հայտնաբերվել է խոհանոցի կողքին, և փորձաքննությամբ մահը վրա է հասել ծխից թունավորումից։ Կենդանիներից երեքին հաջողվել է փրկել. օգնության են հասել հարեւանները, ովքեր մտել են սենյակ։