Ինչ էր իրականում պատահել Ֆորշի հետ
Advertisement 1000 x 90

Ինչ էր իրականում պատահել Ֆորշի հետ

Երգիչ Ֆորշն այս պահին իրեն լավ է զգում և տանն է: Այս մասին Asekose.am-ին հայտնեցին Ֆորշի ընկերները` նշելով, որ երգչի մոտ երակների խցանում է եղել, ինչի պատճառով էլ շտապօգնության աշխատակիցները ժամանել էին նրա ակումբ և ներարկում կատարել:

Ընկերների փոխանցմամբ` Ֆորշին հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել, իսկ ներկայումս էլ երգիչն իրեն արդեն լավ է զգում: Մեզ հետ զրույցում նրանք հերքեցին տեղեկությունը,  ըստ որի`  Ֆորշին հիվանդանոց տեղափոխելու կարիք է եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ֆորշ» ակումբում կտրուկ վատացել էր երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը։ Ըստ ականատեսների` երգելու ժամանակ նա  գունատվել էր, ինչից հետո ընկերներն իջեցրել էին բեմից և շտապօգնության կանչել:

asekose.am