ԱՄՆ Կալիֆորնիայի 105-ամյա բնակչուհին նշել է իր տարեդարձը և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը: Այս մասին հայտնում է CW31 News-ը։
Մարի Մարտինը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 17-ին Օհայոյում, սակայն հետագայում տեղափոխվել է Կալիֆորնիա։ Նա ասել է, որ մի օր արձակուրդ է մեկնել ծովափ ու որոշել է այդտեղ էլ մնալ։ Կինը իր կյանքի մեծ մասն աշխատել է փոստային բաժանմունքում, իսկ այժմ ապրում է Օրանգևել գյուղում գտնվող տարեցների պանսիոնատում:
Թոշակառուն պատմել է, որ ամբողջ կյանքում սիրել է պարել և ամուսնու հետ պարի է գնացել։ Ճիշտ է, Մարտինը մեկ այլ օրիգինալ հանգամանք է համարում իր երկարակեցության գաղտնիքը. «Ախ, եթե պարը օգներ: Կարծում եմ՝ ամեն ինչ կապված է իմ համառության հետ: Ես շատ համառ եմ մեռնելու համար », – կատակել է կինը:
Չնայած իր մեծ տարիքին, Մարտինը զբաղվում է այգեգործությամբ և մասնակցում է բոլոր միջոցառումներին, որոնք տեղի են ունենում պանսիոնատում։ Հարյուրամյակին շնորհավորել են հարազատները, ընկերներն ու տեղական հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Պանսիոնատը նրա համար փուչիկներով և տորթերով հատուկ երեկույթ է կազմակերպել: