Լեդի Գագան ելույթ է ունեցել Սուպերբոուլում
Advertisement 1000 x 90

Լեդի Գագան ելույթ է ունեցել Սուպերբոուլում

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան համերգ է տվել Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) եզրափակիչ խաղի ընդմիջմանը, որը հայտնի է նաև որպես Սուպերբոուլ: Իր ելույթի համար նա օգտագործել է երեք հարյուր քվադրոկապտեր: Այդ մասին փետրվարի 6-ին հայտնել է Mashable-ը:

Երգչուհին կատարել է This Land is Your Land («Այս երկիրը՝ ձեր երկիրն է») կոմպոզիցիան՝ ԱՄՆ-ի առավել հայտնի ժողովրդական երգերից մեկը, երբ դրոնները ֆուտբոլի դաշտի վրա երկնքում ձևավորել են Միացյալ Նահանգների դրոշը:

ՖԱԼ-ը Լեդի Գագայի ամբողջական ելույթը հրապարակել է Twitter-ում: Երգչուհին ճոպաններով իջել է բեմ, որտեղ կատարել է իր հիթերը, որոնց թվում եղել են Poker Face և Bad Romance կոմպոզիցիաները:

Սուպերբոուլը եզրափակիչ խաղն է ԱՄՆ-ում ՖԱԼ-ի չեմպիոնի կոչման համար:

Ավանդույթի համաձայն, մրցախաղի ընդմիջմանը կազմակերպվում է մեծ շոու՝ հայտնի մարդկանց մասնակցությամբ: Տարբեր ժամանակներում Սուպերբոուլի ժամանակ ելույթ են ունեցել Մադոննան, Բեյոնսեն, U2-ը, Բրունո Մարսը և Coldplay-ը: