Բրուքլին Բեքհեմը հոգեկան խանգարում է ունեցել հոր պատճառով
Advertisement 1000 x 90

Բրուքլին Բեքհեմը հոգեկան խանգարում է ունեցել հոր պատճառով

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեիիդ Բեքհեմի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմ-Պելցը, խոստովանել է, որ հոգեկան խանգարում է ունեցել, երբ փորձել է ընդօրինակել իր հոր հաջողությունը: Նա մանրամասներով կիսվել է Bustle-ին տված հարցազրույցում։

Բրուքլինի խոսքով՝ նա երկար ժամանակ փորձել է գտնել իր տեղը կյանքում։ Ֆուտբոլիստի որդին իրեն փորձել է որպես մոդել, նորաձեւության լուսանկարիչ եւ նույնիսկ փորձել է գնալ հոր հետքերով։

«Ես մշտապես անհանգստանում էի։ Եվ փորձում էի համապատասխանել այն ամենին, ինչին հասել էր հայրս ֆուտբոլում, բայց թվում էր, թե ուզում եմ անուն ձեռք բերել նրա հաջողությունների վրա… Ես Կենդանակերպի նշանով Ձուկ եմ, զգայուն եմ»:

Բրուքլին Բեքհեմը շատ արագ հասկացավ, որ չի կարող գերազանցել հորը ֆուտբոլային դաշտում։ Իսկ այժմ նա զբաղվում է խոհարարությամբ եւ նույնիսկ բացել է իր սեփական շոուն՝ Cooking with Brooklyn:

news.am