Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից.
«Չգիտեմ ինչի եմ սա հիշել կիրակի առավոտով, բայց ուզում եմ կիսվել ձեզ հետ:
Ուրեմն 2014 թիվն ա, աշխատում եմ ԶՊՄԿ (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ)-ին կից մի ընկերությունում ու իմ պարտավորությունների մեջ մտնում ա հետևել լրատվական դաշտին մեր մասով, ինչպես նաև սոցցանցերն ու կարճ ռեփորթներ անել ղեկավարությանը թե ինչ է կատարվում: Այն ժամանակ, գուցե կհիշեք, ահավոր շատ ու աշխույժ էին այսպես կոչված էկոակտիվիստները։ Էն որ ամեն մի ծառի համար պայքար էին տանում: Դե, նախկին իշխանության դեմ ով կարում աշխատում էր, էս կոնտինգենտն էլ դա անում էր իր մասով: Ինչի՞ եմ քաղաքականացնում: Դե, քանի որ հանձնված հողերի վրա տասնյակ հազարավոր ծառ էր աճում, մի օր չտեսանք, որ էս մասսան մի բան ասի: Առհասարակ, տևական ժամանակ ա ձեն ձուն չկա իրենցից: Ինչևէ, էս էկոակտիվիստների մեջ կար մեկը՝ առավել ակտիվ ու աչքի ընկնող՝ Եղիա Ներսիսյան: Շատ հետաքրքիր պերսոնաժ էր: Խոսում էր արմտահայերեն ակցենտով, մշտապես բարձրաձայնում բարձր արժեքների մասին, ակտիվ կռիվ տալիս, մեքենաների տակ նետվում և այսպես շարունակ: «Հայկական բնապահպանական ճակատ» կոչվող ՀԿ-ի ուժային զանգվածն էր։ Նույնիսկ ինչ-որ քունգֆուի խմբակ էր բացել, որում մեծամասամբ աղջիկներ էին, առավոտներով տանում էր համալիր վազելու ու ինչ-որ վարժություններ անելու: Եղիան շատ պոպուլյար էր կանանց շրջանակում, պոստերի ու նկարների մեկնաբանություններում գերակշռող զանգվածն աղջիկներ էին: Էնքան պոպուլյար էր դարձել, որ արդեն հայ-հայ քաղաքականություն էր մտնում, ակտիվ մասնակցում էր արդեն բնապահպայության հետ կապ չունեցող՝ քաղաքական ակցիաներին, խիստ քննադատում օրվա իշխանություններին, խոսքն էլ միշտ կառուցում նկարում ցիտված մտքի օրինակ, իրական հայկական արժեքներ, գաղափարներ, ազնվություն և այպես շարունակ։
Պիտի անկեղծ լինեմ ձեզ հետ, գրեթե ամեն օր հետևելով Եղիայի գործունեությանը, ես ներքուստ զգում էի, որ սա բոզի տղայա, բայց որևէ փաստարկ չունեի, մարդիկ էլ հավատում էին իրեն, երկրպագում, եթե չլիներ մեկ դրվագ, որը փոխեց ամեն ինչ, վստահ եմ էսօր կամ նախարար էր, կամ առնվազն պատգամավոր:
Այսպիսով, ինչպես նշեցի, ունեի որևէ բանով չամրագրված խորին համոզմունք, որ Եղիան այն չէ, ինչ փորձում է երևալ: Էն որ վստահ էի, բայց չէի կարող ապացուցել: Ինքն էլ երկրպագուների մի ահռելի բանակ ուներ, աղջիիները լսում են իր խոսքը էնպիսի հայացքով, ասես Հիսուսն ա իջել ու պատմում ա դրախտի մասին:
Մի հերթական սովորական օր գալիս եմ գործի, մտնում ֆբ ու մեկ էլ տեսնեմ ինչ-որ խառը բաներ են գրում Եղիայի հետ աֆիլացված մարդիկ: Մի աղջիկ մի բան է գրում, հետո մյուսը, ինքն իր հերթին գրում է, որ կբացատրի ամեն ինչ, մի մասը կոչ է անում ժամանակից շուտ եզրակացություններ չանել, մյուսը՝ վիրավորում է, էն մեկը՝ պաշտպանում:
Պարզվում ա ինչ: Նժդեհի մասկով էս մեր սփյուռքահայ Ալեն Դելոնը իր կազմակերպած ճամբարներում տևական ժամանակ սեռական ոտնձգություններ ա կատարել մի շարք (այդ թվում անչափահաս) աղջիկների հանդեպ։ Աղջիկներն էլ ամենքն իր հերթին վախեցել են պատմել ու տենց տարիներ շարունակ։ Վերջը մեկը պատմել ա մյուսին, նա էլ ասել ա, որ իր հետ էլ ա եղել ու ոնց հասկացա տենց բազմաթիվ դեպքեր, որոնք մի ակնթարթում ի հայտ են գալիս։
Չգիտեմ սա հետո ինչ եղավ, բնապահպանները ամեն կերպ ծածկեցին թեման, էս գյադեն ջնջվեց ֆեյսբուքից ու ոնց հասկանում եմ նաև լքեց Հայաստանը։
Էս դեպքը շատ եմ հիշում: Երբ էսօրվա եթիմ իշխանությունները հայրենասիրությունից են խոսում, հիշում եմ թե ինչպես էր մեկը պատերազմի օրերին կաբինետում պոռնո նայում (սքրիները տարածվել էին), մյուսը՝ ստեր հորինում Փաշինյանի տղու հերոսությունների մասին, գլխավոր եթիմն էլ բունկերում թաքնված հիստերիկ լայվեր էր անում:
Սրանց փուչիկը պայթելու ա Եղիայի պես ու պատկերացնում եմ ինչ պատմություններ են ի հայտ գալու, երբ մարդիկ սկսեն պատմել… Փորձելու եք կորցնել ձեզ պատմության էջերից, բայց թողող չկա, ես որ էս Եղիային հիշում եմ, պատկերացրեք ձեզ հատ հատ ոնց եմ հիշելու ու բոլորին հիշեցնեմ, գանդոնների հավաքածու»: