Emporio Armani համաշխարհային բրենդի տղամարդկանց գծով առաջատար դիզայները հայազգի Ռիմա Կազումյանն է: Ծնունդով Երևանից է, մանկուց՝ մոդայի սիրահար: Հայրական կողմից տատիկը՝ Ռիմա Օգանեզովան համարվել է Հայաստանի նորաձևության տան հիմնադիր և անփոխարինելի ղեկավար: Նրան դեռ այն ժամանակ ասել են Հայաստանի Դիոր:
Իսկ Ռիմայի մայրը՝ Ինգա Կազումյանը, աքսեսուարների դիզայներ է: Այժմ նրա աշխատանքները վաճառվում են աշխարհի լավագույն խանութներում, մոսկովյան ЦУМ-ում:
Ռիմա Կազումյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 11 տարեկանից: Նա հաճախել է Ատեքս մոդայի կենտրոն, ավարտել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտը, ապա ուսումը շարունակել է արտերկրում: Լոնդոնում ընդունվել է աշխարհի լավագույն դիզայներական դպրոց՝ Saint Martins, ապա՝ Academia Arte&Moda-ն՝ Ֆլորենցիայում և Միլանի Instituto Marangoni-ն: Իտալիայում նրան հաջողվել է մասնակցել լավագույն ուսանողների մրցույթին: Այնտեղ նա ստացել է աշխատանքային հրավեր Frankie Morello-ից և Emporio Armani-ից, ուր կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է դառնալ բրենդի առաջատար մասնագետներից մեկը:
Ներկայումս Ռիման բնակվում է Միլանում, իսկ իր ազատ ժամանակը գերադասում է անցկացնել Երևանում: Ջորջիո Արմանիում նա միակ հայուհին է:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը