Թեյլոր Սվիֆթը 6 մրցանակ է ստացել American Music Awards 2022-ում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Սվիֆթը հաղթել է «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ավելի շատ երաժշտություն եմ թողարկել, քան նախորդ տասնամյակում: Ես իսկապես զգում եմ, որ դա կապված է այն բանի հետ, որ դուք՝ երկրպագուներ, ինձ հասկացրիք՝ ցանկանում եք շատ երաժշտություն լսել»,- ասել է նա մրցանակը ստանալու ժամանակ։
Երգչուհին հաղթել է նաև այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Լավագույն փոփ երգչուհի», «Լավագույն քանթրի երգչուհի»։ Նույն ժանրերում լավագույնը ճանաչվեց Սվիֆթի «Red (Taylor’s Version)» ալբոմը, կատարողը մրցանակ ստացավ «All Too Well: The Short Film» լավագույն տեսահոլովակի համար։