Դժվարություններ դեռ կան, բայց ամենածանր տարիները արդեն անցյալում են․ Հիմա Չիչակ տատիկը ու ընտանիքը ապրում են բնակարանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դժվարություններ դեռ կան, բայց ամենածանր տարիները արդեն անցյալում են․ Հիմա Չիչակ տատիկը ու ընտանիքը ապրում են բնակարանում

Չիչակ տատիկին առաջին անգամ 2015-ին էի հանդիպել Գյումրիում, հենց այս օրը՝ նոյեմբերի 21-ին:

Սարսափելի կոնտեյներում էր ապրում, շատ ծանր պայմաններում: Շատ-շատ էր մրսում:

Որ խոսեցինք մի քիչ, եկավ, փաթաթվեց ու ասաց.

– Ես մանկատանն եմ մեծացել ու երեխա ժամանակ միշտ երազել եմ մամայիս տեսնեմ ու պինդ-պինդ գրկեմ:

Հետո շարունակեց.

– Բալա ջան, ոտներս շատ են սառչում, ինչ կլինի, ինձ մի տաք կոշիկ ուղարկիր:

Իրենց սնունդ ու փայտ նվիրեցինք, փոքր երեխաներ էին ապրում այդ կոնտեյներում, ասաց.

– Բալա ջան, մի բան էլ խնդրեմ: էս մեր կողքի դոմիկում մի միայնակ տատիկ է ապրում, ամբողջ կյանքում ուսուցչուհի է աշխատել, երկրաշարժի ժամանակ տունը կորցրել է, հիմա էլ լրիվ կուրացել է։ Ինչ կլինի, մի քիչ սնունդ իրան էլ տուր :

Հիմա Չիչակ տատիկը ու ընտանիքը ապրում են բնակարանում: Միշտ կապի մեջ եմ իրենց հետ: Դժվարություններ դեռ կան, բայց ամենածանր տարիները արդեն անցյալում են:

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր