Ռեալիթիի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը ամուսնալուծության արդյունքում պետք է կիսեն յոթ տարվա ընթացքում կուտակած համատեղ ունեցվածքը, որը կազմում է 2,36 միլիարդ դոլար, գրում է Daily Mail-ը։ Ըստ պարբերականի՝ Քանյե Ուեսթը Քիմի փաստաբանի հետ համաձայնության է եկել, թե ինչպես բաժանել իրենց ունեցվածքը, սակայն նրանց համար ավելի մեծ խնդիր է երեխաների խնամակալության հարցը. Քանյեն շարունակում է պայքարել։
Նշվում է, որ նախկին ամուսինները շփվում են միայն օգնականների միջոցով։ Նրանց հարաբերությունները շարունակում են լարված մնալ։