Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայից կրած 1:2 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում։ Մեսին դարձել էր գոլի հեղինակ 11-մետրանոցից։
«Ծանր հարված է, չէինք սպասում այսպիսի մեկնարկ։ Խաղացողները սպանված են։ Վստահ էինք, որ կհաղթենք եւ կվաստակենք 3 միավոր, որը հանգստություն է տալիս։ Հիասթափված ենք արդյունքից։
Ոչ մի արդարացում չկա մեր պարտությանը, պետք է միավորված, միահամուռ պատրաստվենք հաջորդ երկու խաղերին։
Երկար ժամանակ չէինք բախվել այսպիսի իրավիճակի։ Հիմա պետք է ցույց տանք, որ իսկական թիմ ենք։ Պետք է շտկենք մեր սխալները եւ հասնենք նպատակին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Daily Express-ը։
Երկրորդ տուրում Արգենտինան նոյեմբերի 26-ին կմրցի Մեքսիկայի թիմի հետ։