Արյան բարձր ճնշումը կապված է նևրոտիկիզմի բարձր ռիսկի հետ, որը բնութագրվում է անհանգստությամբ և հուզական անկայունությամբ։ Բրիտանացի գիտնականների աշխատանքը հրապարակվել է General Psychiatry ամսագրում։
Հետազոտողները օգտագործել են «Մենդելյան» մեթոդը: Սա որոշակի ֆունկցիայի համար գեների տատանումները գրանցելու մեթոդ է՝ պատճառահետևանքային էֆեկտը ուսումնասիրելու համար: Այսինքն՝ դա տարբեր նմուշների վրա վարկածը ստուգելու միջոց է։
Հետազոտողները օգտագործել են 8 լայնածավալ տվյալների հավաքածուներ, որոնք պարունակում են մարդու գենոմի ԴՆԹ: Անալիզի ընթացքում նրանք կապ են հայտնաբերել զարկերակային ճնշման և մարդկանց հոգեբանական վիճակի միջև։ Այսպիսով, արյան բարձր ճնշումը զգալի ազդեցություն է ունեցել նևրոտիկիզմի վրա, բայց ոչ անհանգստության, դեպրեսիվ ախտանիշների կամ սուբյեկտիվ բարեկեցության վրա, ինչպես նախկինում կարծում էին:
Նևրոտիկիզմի բարձր մակարդակը բնութագրվում է մարդու դյուրագրգռությամբ և ընթացիկ իրադարձությունների նկատմամբ զգայունությամբ: Վարքագծի մեջ բնավորության այս գիծը դրսևորվում է գլխացավի, քնի խանգարման, տրամադրության փոփոխության և ներքին անհանգստության գանգատներով:
Գիտնականների խոսքով՝ իրենց ուսումնասիրության արդյունքները ընդգծում են ճնշման վերահսկման կարևորությունը։ Սա կօգնի նվազեցնել նևրոտիկության մակարդակը, ինչպես նաև տրամադրության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկերը։