«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ քվեարկության կանոնները փոխվելու են։
Հաղորդվում է, որ «Եվրատեսիլի» ժյուրիի անդամները կկարողանան քվեարկել միայն մրցույթի եզրափակիչ փուլում։
Կիսաեզրափակչի մասնակիցների ճակատագիրը կկարողանան որոշել ցանկացած երկրի (նույնիսկ մրցույթին չմասնակցող) բնակիչները՝ վճարովի առցանց քվեարկության միջոցով։
Նման ձայները համարժեք կլինեն եզրափակչում երկրի ձայներին։