Ավստրալիայում ոստիկանությանը հաջողվել է 40 տարի անց բացահայտել «Բոնդիից գազան» մականունով սերիական բռնաբարողին, որը հարձակվել է առնվազն 31 կնոջ վրա։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Բռնաբարողին հաջողվել է խուսափել արդարադատությունից, քանի որ Քիթ Սիմսը, որը նաև հայտնի է որպես «մարզահագուստով բռնաբարող», մահացել է 2022 թվականի փետրվարին 66 տարեկան հասակում։
Ոստիկանության աշխատակիցները միևնույն ԴՆԹ-ն հայտնաբերել են հանցագործությունների տարբեր վայրերում, սակայն ավելի քան մեկ տասնամյակ է պահանջվել՝ պարզելու համար, թե ում է այն պատկանում:
Սիմսը գործել է 1985-ից 2001 թվականներին: Նա հարձակվել է իր զոհերի վրա կամ տների մուտքերի մոտ, կամ հարվածներ է հասցրել վազքի ժամանակ։ Ըստ տուժողների՝ հարձակման ժամանակ նա սպառնացել է դանակով։
«Բոնդիից գազանի» զոհերը տարբեր տարիքի են եղել՝ 14-ից 55 տարեկան։ Ենթադրաբար, վերջին հանցագործությունը կատարվել է գերեզմանոցում։