Ռեալիթիի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը կարող է ստանալ իր և Քանյե Ուեսթի երեխաների լիարժեք խնամակալությունը՝ ռեփերի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Այս տարվա մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես բաժանվեցին ութ տարվա ամուսնությունից հետո։ Ներկայումս աստղերը փորձում են լուծել իրենց ընդհանուր երեխաների՝ 9-ամյա Նորթի, 6-ամյա Սեյնթի և փոխնակ մայրերի օգնությամբ լույս աշխարհ եկած 4-ամյա Չիկագոյի ու 3-ամյա Պսալմի խնամակալության հարցերը։
Ըստ The Sun-ի՝ Քանյե Ուեսթն անտեսել է նախորդ օրը տեղի ունեցած դատական նիստը։ Պարբերականի տվյալներով, ըստ իրավական փորձագետների, Քիմ Քարդաշյանն այժմ կարող է ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը։
«Ամուսնալուծության գործընթացների մեծ մասում կողմերին հաջողվում է լուծել հարցերի գոնե մի մասը։ Բայց հաշվի առնելով Քանյե Ուեսթի ոչ ողջամիտ պահվածքը՝ ամեն ինչ կարող է հակասական լինել՝ խնամակալությունից մինչև ունեցվածքի բաժանում»,- լրագրողները մեջբերում են Նյու Ջերսիից ընտանեկան իրավունքի փաստաբան Լեքսի Ռիգդենի խոսքերը։
Փաստաբանն ընդգծել է, որ կրկնակի չներկայանալու դեպքում դատավորը կարող է դրամական պատժամիջոցներ կիրառել ռեփերի նկատմամբ, ինչպես նաև ամբողջությամբ արգելել նրան ցուցմունք տալ։